Մամեդյարովը փորձել է Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարին հասցնել ղարաբաղյան կարգավորման իր տեսակետը22 սեպտեմբերի 2011 - 09:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի ԳՎ 66-րդ նստշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի հետ, հայտնում է Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը: Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման շուրջ: Մամեդյարովը «մանրամասն իրազեկել է» Ուրուգվայի ԱԳՆ ղեկավարին ղարաբաղյան հակամարտության շուրջ իրավիճակի մասին: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Ալմագրոն նշել է, որ Ուրուգվայը կողմ է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի միջազգային նորմերի հիման վրա: Սեպտեմբերի սկզբին Ալմագրոն հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է և պետք է միանա նրան սեղմ ժամկետներում : Նախարարն ընդգծեց, որ Ուրուգվայի իշխանություններն աշխատում են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ պաշտոնական դիրքորոշման մշակման ուղղությամբ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |