Օլիմպիական խաղերի ջահակիրներից մեկը կարող է մարդանման ռոբոտ լինել![]() 22 սեպտեմբերի 2011 - 09:28 AMT PanARMENIAN.Net - Օլիմիպիական կրակն Օլիմպիական խաղերի կարևորագույն խորհրդանիշներից մեկն է։ Այն խորհրդանշում է հունական կայծակների աստված Զևսից Պրոմեթեյ աստծո կողմից գողացված կրակը։ 8000 ջահակիրներ Օլիմպիական կրակը Հունաստանից բերելու են Մեծ Բրիտանիա 2012-ի մայիսի 18-ին, իսկ հուլիսի 27-ին այն կհասնի Օլիմպիական Էստաֆետա` ազդարարելով Օլիմպիական խաղերի բացումը։ Գիտնական Ջեյմս Լոն մարդանման iCub ռոբոտին առաջադրել է որպես ջահակիր։ Այս մասին հաղորդում է Geek.com-ը։ Համակարգչային գիտությունների հիմնադիր Ալան Թյուրինգի 100-ամյակը համընկնում է Օլիմպիական խաղերի հետ։ Գիտնական Ջեյմս Լոյի կարծիքով ռոբոտի ջահակիր լինելը հիանալի հարգանքի տուրք կծառայի Ալան Թյուրինգի 100-ամյակի համար, ինչպես նաև դա տեսնելով` կոգևորվեն ապագա գիտնականներն ու ինժեներները։ Սակայն iCub ռոբոտն ամբողջությամբ չի համապատասխանում այն բոլոր պահանջներին, որոնք պետք է ունենա ջահակիրը։ Օրինակ, պետք է լինի առնվազն 12 տարեկան և պետք է քաղաքացի լինի` ունենալով գրանցված հասցե Մեծ Բրիտանիայում։ Կրակը կրելու յուրաքանչյուր փուլը 321 մետր է, այնպես որ պետք է համոզված լինել, որ ռոբոտը կկարողանա քայլել կամ վազել այդ տարածությունը։ Իսկ հենց ինքը ջահն ունի 8000 շրջանակներ, որոնք խորհրդանշում են 8000 ջահակիրներին։ Դրսից և ներսից ջահն ալյումինապատ է։
![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |