ԱՄՆ կոնգրեսականներ. Այն, որ ԱՄՆ կառավարությունն ունակ չէ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խայտառակություն է![]() 22 սեպտեմբերի 2011 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հեղինակներ Ռոբերտ Դոլդը և նորընտիր կոնգրեսականներ Ջեֆ Դենհամն ու Քորի Գարդները կոչ են անում գործընկերներին աջակցել Հայոց ցեղասպանսւթյան մասին բանաձևին: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, գործընկերներին հղած նամակում Դոլդը, Դենհամն ու Գարդները մասնավորապես նշեցին. «Որպես 112-րդ գումարման նոր անդամներ մենք ընտրվել ենք ոչ միայն մեր գործունեությունը անհրաժեշտ հունի մեջ դնելու, այլ նաև այժմյան ստատուս-քվոն փոխելու համար: Այն, որ ԱՄՆ կառավորությունն ունակ չէ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, խայտառակություն է: Ժամանակն է, որ ԱՄՆ կառավարությունը միանա մեր ընտրողների ձայներին և մնացած աշխարհի ձայներին՝ հակազդելու համար Հայոց ցեղասպանության մշտական ժխտմանը»: Իր հերթին ANCA գործադիր տնօրեն Արա Համբարյանը նշեց. «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսականներ Դոլդին, Դենհամին ու Գարդներին նախաձեռնության և այն բանի համար, որ նրանք կոչ են արել գործընկերներին հակազդել Թուրքիայի մերժողական քաղաքականությանը ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Դոլդի ու Ադամ Շիֆի նախաձեռնությանը սատարում է 80 կոնգրեսական: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |