Աշակերտները կթարմացնեն փողոցային գծանցումները![]() 22 սեպտեմբերի 2011 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազատության պողոտայի թիվ 128 դպրոցից ներքև գտնվող խաչմերուկի փողոցային անցման վերաներկման միջոցառում ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան հատուկ ֆիզ-մաթ դպրոցի և թիվ 128 դպրոցի աշակերտների անմիջական մասնակցությամբ: Կազմակերպիչները հայտնում են, որ փողոցային անցման վերաներկմանը զուգահեռ դպրոցահասակները ճանապարհային անվտանգության նախազգուշացնող թռուցիկներ կբաժանեն Ազատության պողոտայի անցորդներին և սխալ փողոցն անցնող հետիոտներին: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ Ճանապարհային ոստիկանության, Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի, ֆիզ-մաթ դպրոցի և թիվ 128 դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ: Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ հ/կ-ը Counterpart Armenia կազմակերպության աջակցությամբ մայիս ամսից իրականացնում է «Անվտանգությունը քո ձեռքերում է» ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է «Անվտանգությունը քո ձեռքերում է» դասընթաց ԵՊՀ-ին ասռընթեր Արտաշես Շահինյանի անվան հատուկ ֆիզ-մաթ դպրոցում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |