Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Գավառում Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններին

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Գավառում Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարություններին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում մասնակցեց Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Միջոցառմանը նախարար Նալբանդյանը Գեղարքունիքի մարզի վարչական, կրթական, սոցիալական, մշակութային և առողջապահության հիմնարկների մի շարք աշխատակիցների հանձնեց Հայաստանի Անկախության քսանամյակի կապակցությամբ շնորհված բարձր պետական պարգևները և Հանրապետության նախագահի ու վարչապետի շնորհակալագրերը: «Անկախության բերած բոլոր դժվարություններն ի վերջո հանգում են մի պարզ խնդրի. ունակ լինել սեփական ճակատագիրը տնօրինելու։ Եվ այստեղ է, որ մեզ պետք է լինել ինքնավստահ, ապավինել մեր ուժերին, մեր ունակությանը` մեր ժողովրդին ու պետությանը վերաբերող որոշումներն ինքնուրույն կայացնելու, որովհետև երբ դու` որպես ինքնիշխան միավոր, որոշում չես կայացնում, ուրիշներն են այդ որոշումը կայացնում քո փոխարեն։ Անցած քսան տարիները մեզ տալիս են միջազգային բեմահարթակում վստահելի գործընկերոջ կարևոր վարկանիշը, որը մեր անկախության ևս մեկ մեծագույն նվաճումն է»,- հայտնել է ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---