Վրաստանում մեծ շուքով նշվել է Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձը![]() 22 սեպտեմբերի 2011 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին Վրաստանի մայրաքաղաքում սկիզբ առավ հանդիսավոր միջոցառումների շարքը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին: Այն սկսվեց Թբիլիսիի կոնսերվատորիայի շենքում կազմակերպված «Լուսանկարչական էտյուդներ Հայաստանից» ցուցահանդեսով, որին ներկայացված էին ճանաչված լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի, Մայա Դեիսաձեի, Յուրի Ակուլյանի, Վալերի Ունանյանցի և Ազատ Մանուկյանի` վերջին տարիների ընթացքում Հայաստանում արված լուսանկարները: Ցուցահանդեսը բացեց Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը: Ցուցահանդեսից հետո կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացավ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը շնորհավորեց ներկաներին տոնի կապակցությամբ և նշեց, որ Հայաստանը ոչ միայն ավելի քան երեք միլիոն հայաստանցիների, այլև միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է: Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորանքի խոսքը հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Այնուհետև Հայաստանի դեսպանը հրապարակեց Վրաստանի հայ համայնքի վաստակաշատ ներկայացուցիչների անունները, ովքեր պարգևատրվել են ՀՀ մշակույթի, սփյուռքի, կրթության և գիտության նախարարությունների մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով և շնորհակալագրերով: Առաջին օրվա տոնական միջոցառումների շարքն ավարտվեց համերգով, որի ժամանակ Թբիլիսիի հանրաճանաչ երգիչների և համույթների կատարմամբ հնչեցին ՀՀ օրհներգը, հայկական հայրենասիրական և ժողովրդական երգեր, հաղորդում է : ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |