Հայաստանը մտել է տնտեսական ակտիվության փուլ, հայտարարել է Տիգրան Սարգսյանը22 սեպտեմբերի 2011 - 13:11 AMT PanARMENIAN.Net - «Երեկ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է վիճակագրական ցուցանիշները, որոնք նույնպես վկայում են այն մասին, որ մենք արդեն մտել ենք տնտեսական ակտիվության փուլ»,- այդ մասին, բացելով կառավարության նիստը, հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Տնտեսական ակտիվության ինդեքսը դրական է. եթե այն համադրենք համախառն ներքին արդյունքի ինդեքսի հետ և փորձենք գնահատել, ապա կտեսնենք, որ այստեղ էլ ունենք աճ։ Փորձագիտական գնահատականներով ՀՆԱ-ի աճն այս պահի դրությամբ կազմում է 4.5 տոկոս, և դա նշանակում է, որ 2011 թ. մեր ծրագիրն ամբողջությամբ իրատեսական է։ Այս գնահատականին միաժամանակ պետք է ավելացնենք Կենտրոնական բանկի գնահատականները գնաճի վերաբերյալ, ըստ որի մենք ամբողջությամբ գտնվելու ենք թիրախային ցուցանիշների շրջանակներում, և այդ մակրոտնտեսական կարևոր ցուցանիշները 2011-ին մենք կատարելու ենք։ Աննախադեպ անկումից հետո գյուղատնտեսությունն արձանագրում է աճի բավական բարձր տեմպ, արդյունաբերությունը բավական բարձր տեմպերով է աճում. արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին։ Դեռևս մենք լուրջ խնդիր ունենք շինարարության ոլորտում, որտեղ անկումը շարունակվում է։ Բայց շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ այս պահի դրությամբ կրկնակի նվազել է։ Մյուս կողմից տեղի է ունեցել տնտեսության դիվերսիֆիկացում, ինչը տնտեսական աճի տեսակետից նվազեցնում է տատանումների ռիսկերը։ Այսինքն` այնպիսի աննախադեպ անկում, որ մենք ունեցանք 2009-ին, այլևս մեզ չի սպառնում, որովհետև որևիցե ճյուղի զգալի անկումը չի կարող բերել 14 տոկոսանոց անկման»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |