ՀՀ վարչապետը կոչ է անում Facebook-ում գրել հայատառ![]() 22 սեպտեմբերի 2011 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Այսօ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Facebook-ի իր էջում կատարել է գրառում, որով կոչ է անում Facebook օգտագործողներին օգտագործել յունիքոդ և գրել միայն հայատառ։«Բարեկամներ, գիտակցում եմ, որ մեր շատ հայրենակիցներ, մանավանդ արտերկրում, չեն կարող գրել հայատառ, քանի որ չունեն յունիքոդ: Սակայն բոլորին կոչ եմ անում հնարավորության դեպքում գրել միայն հայատառ: Շնորհակալություն»,-այսպիսին էր վարչապետի ուղերձը։ Facebook-ում այս ուղերձը դրական արձագանքներ է ստանում Facebook-ցիների կողմից, շատերը կիսում են վարչապետի գաղափարը և մեկնաբանում կարգավիճակը հայատառ։ Տիգրան Սարգսյանը սակայն իր կարգավիճակում, վեր է հանում երկու խնդիր՝ հայատառ ինտերնետային բովանդակության պակասությունը և սփյուռքի համար տրանսլիտ կարդալու բարդությունը։ Հայ օգտագործողների մեծ մասը ինտերնետում շփվելիս գրում է անգլերեն տառերով հայերեն բառեր (տրանսլիտ), ինչը շատ վատ է, քանի որ ցանկացած տրանսլիտով գրված գրություն չի ներկայացնում իրենից տեղեկատվական արժեք և ոչ մի կերպ չի նպաստում համացանցում հայերեն բովանդակությանը։ Շատերն են այս խնդիրների մասին խոսում, սակայն, փոփոխությունները դանդաղ են կատարվում։ Լավ կլիներ, եթե վարչապետը փոքր-ինչ մանրամասներ և բացատրեր հայատառ ինտերնետային բովանդակության կարևորությունը։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |