ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է նոր անսահմանափակ ինտերնետ փաթեթ հատուկ ուսանողների համար ամսական 5500 դրամով![]() 22 սեպտեմբերի 2011 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը հայտնում է, որ ընկերությունը ներկայացնում է ուսանողների համար նախատեսված «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» փաթեթը, որը տրամադրում է անսահմանափակ անլար ինտերնետ ամսական ընդամենը 5500 դրամով:Ամեն ամիս փաթեթի բաժանորդները կունենան 3 ԳԲ գերարագ ինտերնետ` առանց արագության սահմանափակման, որի սպառումից հետո ներբեռնման արագությունը կկազմի 384, իսկ վերբեռնմանը` 128 Կբիթ/վրկ: Փաթեթին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում տրամադրվում է նաև «ՄՏՍ կոնեկտ» մոդեմ` բոլորովին անվճար: Քարտի հաշիվը և օգտագործած ինտերնետի ծավալը կարելի է ստուգել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից կամ ուղարկելով traffic բառը 2030 կարճ համարին: «ՄՏՍ կոնեկտ ուսանողական» փաթեթին բաժանորդագրվելիս անձնագրի հետ մեկտեղ անհրաժեշտ է ներկայացնել նաև ուսանողական տոմսը, քանի որ առաջարկը գործում է միայն ուսանողների համար: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |