ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Պրահայում բացվել է Չեխիայի հայ նկարիչների ցուցահանդեսը![]() 22 սեպտեմբերի 2011 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Չեխիայի մայրաքաղաքի GH Gallery ցուցասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված Չեխիայի հայ նկարիչների ցուցահանդեսի բացումը: Սրահում ցուցադրվում են 14 նկարիչների շուրջ 30 աշխատանքներ: Բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա շնորհավորեց ներկաներին Հայաստանի անկախության հոբելյանի առթիվ` կարևորելով մշակույթի, մասնավորապես գեղարվեստի դերը հայ ազգի պատմության մեջ և հոգևոր կյանքում: Այնուհետև ելույթ ունեցան Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայության հոգեւոր հովիվ Բարսեղ Փիլավչյանը և ցուցասրահի տնօրեն Մարիամ Ղարիբյանը: Միջոցառմանը ներկա էին չեխ և հայ նկարիչներ, արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ,այլ բարձրաստիճան հյուրեր: Ցուցահանդեսն իր աշխատանքը կշարունակի մինչև հոկտեմբերի 7-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |