«Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է «Իսկական կինո» ֆիլմի պրեմիերան![]() 22 սեպտեմբերի 2011 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Իսկական կինո» կարճ ֆիլմերից բաղկացած կինոնկարի շնորհանդեսը: Ֆիլմը կինոյի տարբեր ընկալումների, կինոդիտողի տարածված շերտավորումների մասին է: Այս պարագայում կինոդիտողները բաժանվում են երեք խմբի` ինտելեկտուալներ, քաղքենիներ և, ընդհանրապես, կինո սիրող հանդիսատես: Գործողությունները կատարվում են կինոդահլիճում և էկրանին, որտեղ առանձին ֆիլմ է պատկերվում` ինտելեկտուալ հատվածով, ռոմանտիկ հատվածով և կիսամարտական տեսարանով: Ներկայացված կինոդիտողի երեք շերտերից յուրաքանչյուրն ունի իր համար ընկալելի, ընդունելի մասն ու անընդունելին, անհանդուրժելին: Բայց կան փոքրաթիվ ֆիլմեր, իսկական կինո, որը բոլորի համար է: Ֆիլմի սցենարի հեղինակը, պրոդյուսերն ու ռեժիսորն է Հրաչյա Զաքարյանը, բեմադրող օպերատորը Նարեկ Մարտիրոսյանը, գործադիր պրոդյուսերը Վարդան Հակոբյանը, իսկ ֆիլմերի երգի հեղինակը` Հայկոն: Դերերում հանդես են գալու Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Քրիստինա Հովակիմյանը, Գրիգոր Դանիելյանը և Արսեն Գրիգորյան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |