Հայ երիտասարդները կոչ են անում Պուտինին Հայաստանից տանել Կրիվոպուսկովին22 սեպտեմբերի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Անանուն հայ երիտասարդների մի խումբ բաց նամակ է հղել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին, որում իրենց բողոքի ձայնն է բարձրացրել Ռուսհամագործակցության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովի դեմ: Նամակում մասնավորապես նշվում է. «Ցավով ուզում ենք տեղեկացնել, որ սեպտեմբերի 20-ին Կենտրոն հեռուստալիքի «Ուրվագիծ» հեռուստահաղորդման հյուր Ռոսսոտրուդնիչեստվայի ներկայացուցչության ղեկավար Կրիվոպուսկովը մի քանի րոպե խոսելով Երևանում բացվող Ռուսական Գրքի տուն ծրագրի մասին հպարտությամբ նշեց, որ բացման արարողությանը մասնակցելու է Պրյախինը: Մինչ այդ մամուլից մենք տեղեկացել էինք, որ բացման հանդիսավոր արարողությանը ներկա էք լինելու Դուք, և հայտնում ենք Ձեզ, որ այս անձը 2009 թվականից ՀՀ-ում իր գործունեությամբ մշտապես նպաստել է ռուսական ամեն ինչի նկատմամբ ատելության առաջացնելուն: Նրա մասնակցությամբ ցանկացած ծրագիր մեր կողմից մերժելի է և մենք դիմում ենք Ձեզ, որ կանգնեցնեք Ծրագրի իրականացումը և ընդհանրապես Կրիվոպուսկովին տարեք մեր երկրից, որովհետև նա սեպ է խրում մեր դարավոր բարեկամության մեջ: Հ.Գ. Մենք չենք սիրում, երբ մեզ ստիպում են, Մենք սիրում ենք, երբ մեզ հետ համագործակցում են»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |