Բռնցքամարտի Բաքվի ԱԱ-ում Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականները կապրեն հատուկ պաշտպանված մարզաբազայում

PanARMENIAN.Net - Բաքվում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը կմասնակցեն ռեկորդային քանակությամբ մարզիկներ՝ 685 բռնցքամարտիկ աշխարհի 127 երկրից:

Բաքվում անվտանգության հատուկ միջոցներ կձեռնարկվեն Հայաստանից ու Ռուսաստանից ժամանող բռնցքամարտիկների համար:

«Ես հատուկ այցելեցի Բաքու, խնդրեցի կազմկոմիտեին, որ մեզ տեղավորեն հատուկ հսկվող տարածքում: Մեզ ընդառաջեցին, իրենք էլ են շահագրգռված, որ առաջնությունն առանց միջադեպերի անցնի: Նույն մարզաբազայում մեզ հետ կբնակվի նաև Հայաստանի հավաքականը»,-Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի տնօրեն Եվգենի Սուդակովի խոսքերն է մեջբերում sovsport.ru-ն:

Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս երկու հայ բռնցքամարտիկներ՝ Դավիթ Հայրապետյանն ( 51ք/կ) ու Միշա Ալոյանը ( 56ք/կ): « Հայաստանի ու Ռուսաստանի հավաքականները կապրեն հատուկ պաշտպանված մարզաբազայում՝ քաղաքի սահմաններում: Պատճառները պարզ են, դրանք քաղաքական բնույթ են կրում: Թեև ազգամիջյան բացահայտ հակամարտությունը հայերի ու ադրբեջանցիների միջև արդեն ետևում է, մենք, այնուամենայնիվ, որոշեցինք ապահովագրվել»,-հավելել է Սուդակովը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---