Չինաստանում ևս նշել են Հայաստանի անկախության 20-ամյակը![]() 22 սեպտեմբերի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին ՉԺՀ-ում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 20-ամյա տարեդարձին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՉԺՀ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Չինաստանի գործարար շրջանակների և երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Նա մասնավորապես նշեց, որ անկախության ձեռքբերումից ի վեր հայ ժողովրդի անցած ճանապարհը և պետականության կառուցման գործում ձեռքբերված փորձը հնարավորություն են ընձեռում գալիք սերունդներին էլ ավելի հզոր Հայաստան կառուցելու համար: Իր ելույթում դեսպան Սարգսյանը անդրադարձավ հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակին, ինչպես նաև կարևորեց անկախության առաջին իսկ օրերից Չինաստանի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող կարևորությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |