ԵՄ-ն մինչև տարեվերջ 22 մլն եվրո կծախսի Արևելյան գործընկերության շրջանակներում նախագծերի իրագործման վրա![]() 22 սեպտեմբերի 2011 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Երևանում տեղի է ունեցել կլոր սեղան «Եվրաինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության դերը» թեմայով: Քննարկմանը մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազգային պլատֆորմի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներ: Քննարկման ընթացքում Եվրահանձնաժողովի անդամ Անդրեա Ֆոնտանան ներկայացրել է ԵՄ գործողությունների պլանը Արևելյան գործընկերության երկրներում: «ԵՄ-ն նախատեսում է մինչև տարեվերջ 22 մլն եվրո ծախսել Արևելյան գործընկերության շրջանակներում նախագծերի իրագործման վրա»,- ասել է նա և հավելել, որ ծրագրերն իրագործվելու են երեք ուղիներով: Առաջին հերթին, դա քաղաքացիական հասարակության պոտենցիալի ամրապնդումն է ներքին բարեփոխումների միջոցով, երկրորդ, ԵՄ-ն ծրագրեր է իրականացնելու տեղի հասարակական կազմակերպությունների հետ, երրորդ, Գործընկերության երկրների քաղաքացիական հարաբերությունների ակտիվացումն է: «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների և ԵՄ երկրների կառավարությունների գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում: Գագաթաժողովի ընթացքում կազմակերպվելու է ոչ պաշտոնական ընթրիք, երկու լիագումար նիստ, ինչպես նաև ստորագրվելու է հռչակագիր: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |