Երևան, սեպտեմբերի 21. Ձեռնածուներ և արքաներ, Հայաստանի պատմությունը և 3D շոու` մայրաքաղաքում սրտանց նշեցին Անկախության օրը 22 սեպտեմբերի 2011 - 19:21 AMT PanARMENIAN.Net - 2011թ. սեպտեմբերի 21: Հայ ժողովուրդն առաջին անգամ Հայաստանի անկախությունն ու Երևանի 2793-ամյակը տոնեց անկեղծ ցնծությամբ: Քաղաքի բնակիչները վաղուց նման տոն չէին տեսել: Միջոցառումները տեղի էին ունենում Հայաստանի մայրաքաղաքի բոլոր կենտրոնական փողոցներում: Ազատության հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ մարդիկ քայլում էին, կարելի է ասել, ժամանակային տարածությունների միջով: Հյուսիսային պողոտայում երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հանդիպում էին ձեռնածուների, արտիստների, նկարիչների հետ, ինչպես նաև հայկական գահակալ արքաներին, որոնք ընդունում էին հյուրերին: Այդ ամենը ուղեկցվում էր երաժշտությամբ` դասականից մինչև ռոք, մանկական ելույթներից մինչև ռեգգի: Մինչ Ազատության հրապարակում ելույթ էին ունենում Dorians-ը, Reincarnation-ը, Արտո Թունչբոյաջյանը, Հյուսիսային պողոտայում ազգագրական երգեր էին կատարում, իսկ Հանրապետության հրապարակն այդ միջոցին պատրաստվում էր փառահեղ համերգին, որը պետք է 3D-գրաֆիկայով ուղեկցվեր: Երեկոյան շոուն աննախադեպ էր. մեկուկես ժամ շարունակ հանդիսատեսը ոչ միայն վայելում էր ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը, այլև «անցնում» Հայաստանի պատմության միջով, նման բան Երևանը դեռ չէր տեսել: Այդ թվում բազմաթիվ արտասահմանյան զբոսաշրջիկներ, որոնք դեռևս առավոտյան ոչ պակաս փառահեղ զորահանդեսի տպավորության տակ էին, խոստովանում էին, որ թե' համերգը, թե' շոուն ամենաբարձր մակարդակով էին կազմակերպված, և որ իրենք «առաջին անգամ էին նման բան տեսնում»: Սակայն, չնայած համերգի ողջ օրիգինալությանը, կազմակերպիչները թերացել էին մի բանում. չէին հաշվարկել այդ համերգը տեսնել ցանկացողների հսկայական քանակը: Հանրապետության հրապարակ շարժվող մարդիկ այնքան շատ էին, որ Սախարովի հրապարակից հետո քաղաքի գլխավոր հրապարակին անհնար էր մոտենալ: Այնուամենայնիվ, երևանցիները, «ըստ ավանդույթի», համառորեն առաջ էին շարժվում, ինչի արդյունքում հրապարակ ոչ միայն մտնելը, այլև դուրս գալը անհնար էր դարձել: Բայց անգամ դա չխանգարեց երևանցիներին սրտանց նշել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակն ու Երևանի ծնունդը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Ոսկեպարի եկեղեցու մոտ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել՝ կյանքին վտանգ չի սպառնում Նրան տեղափոխում են Երևանի բուժհաստատություն |