Շվեյցարիայում արդեն երկու ամիս է նշում են Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձը![]() 22 սեպտեմբերի 2011 - 20:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության 20-ամյակի տոնին նվիրված միջոցառումները Շվեյցարիայում սկսվեցին հուլիսի վերջին տասնօրյակից: Հուլիսի 28-ին Լոկառնո քաղաքում տեղի ունեցավ հայ երիտասարդ նկարչուհիների աշխատանքների ցուցահանդես: Օգոստոսի 18-21-ը Աարաու քաղաքում անցկացված «One minute» կինոփառատոնի շրջանակներում Շվեյցարիայի Օբերենթֆելդըն համայնքի Հայ դպրոցական և ընտանեկան միության սրահում տեղի ունեցավ «Պապիկ» ֆիլմի ցուցադրությունը Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ Արտաշես Հովհաննիսյանի մասնակցությամբ, ցուցադրվեց նաև «Մեր Հայաստան» վավերագրական ֆիլմը և կազմակերպվեց գեղանկարիչ Արմեն Վահրամյանի նկարների ցուցահանդեսը: Օգոստոսի 25-ին Լոկառնոյում Շվեյցարիայի իտալախոս հանդիսատեսի համար կազմակերպվեց Հայաստանին նվիրված ֆիլմերի ցուցադրություն: Օգոստոսի 26-27-ը Ցյուրիխում անցկացվեց հայկական մշակութային փառատոն` Ցյուրիխի հայկական միության, ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների աջակցությամբ: Փառատոնի ծրագրում ընդգրկված էր Երևանի մնջախաղի պետական թատրոնի ներկայացումը, «Արմենոիդս» մոդեռն ֆոլկ երաժշտական խմբի համերգը, նկարչուհի Ագնես Ավագյանի նկարների և Մերի Ուոթչերի ֆոտոնկարների ցուցահանդեսները: Սեպտեմբերի 17-ին Աարաու քաղաքում տեղի ունեցավ տոնական ընթրիք` երաժիշտներ Թամարա և Շանթ Եսկենյանների մասնակցությամբ: Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի անկախության քսանամյակին նվիրված հիմնական միջոցառումը: Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում` Համադաշնության Դաշնային պալատում, կազմակերպվեց Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային խորհրդի և պետական խորհրդի պատգամավորների, Արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի պաշտոնյաների, հայկական համայնքային կառույցների ղեկավարների, հասարակական գործիչների մասնակցությամբ: Միջոցառումը բացվեց հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ուելի Լյոենբերգերի խոսքով, որն ընդգծեց հայ-շվեյցարական հարաբերությունների բարձր մակարդակը և խորհրդարանական խմբերի դերը այդ հարաբերությունների հետագա խորացման գործում` առանձնահատուկ կերպով անդրադառնալով Շվեյցարիայի Ազգային խորհրդի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստին` որպես հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ Շվեյցարիայի ժողովրդի համերաշխության դրսևորում: Միջոցառմանը ընթերցվեց Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շարլ Ազնավուրի ուղերձը, որում նշվում էին անցած քսան տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումները, անկախության հասնելու ճանապարհին հաղթահարած դժվարությունները և ՀՀ կառավարության ու հայ ժողովրդի հայկական պետականությունը առավել ամրապնդելու և զարգացնելու հաստատակամությունը: Առանձնահատուկ կարևորվեց հայ-շվեյցարական հարաբերությունները նույն ակտիվությամբ շարունակելու և զարգացնելու, ցեղասպանության հանցագործության դատապարտմանն ու կանխմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը համախմբելու անհրաժեշտությունը, Հայաստան-Սփյուռք կապերի էլ ավելի խորացումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |