Քուվեյթում տոնեցին Հայաստանի անկախության 20-ամյակը22 սեպտեմբերի 2011 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Քուվեյթի «Մարինա» հյուրանոցի «Սալվա Սաբահ» սրահում տեղի ունեցավ Քուվեյթում ՀՀ դեսպանության կազմակերպած ընդունելությունը` նվիրված Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին: Միջոցառմանը մասնակցեցին Քուվեյթի արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Վալիդ ալ-Խուբեյզին, արտգործնախարարության, տեղական իշխանությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, նախարարներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, տեղական լրատվամիջոցների, ինչպես նաև քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ: Հյուրերին ուղղված իր ելույթում Քուվեյթում Հայաստանի դեսպանն անդրադարձավ Հայաստան- Քուվեյթ երկկողմ հարաբերությունների ներկա փուլին և ապագա ծրագրերին, կարևորեց Քուվեյթի հայ համայնքի դերն ու գործունեությունը երկու երկրների միջև համագործակցության էլ ավելի սերտացման և խորացման գործում: Ընդունելությունը ուղեկցվեց քուվեյթահայ «Շաքե» պարախմբի ելույթներով և ժամանակակից հայ արվեստի ստեղծագործություններն ամբողջացնող ցուցահանդեսով: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |