ՀՀ ԱԳՆ-ում քննարկել են քիմիական զենքի հետ կապված հարցեր22 սեպտեմբերի 2011 - 21:43 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին ՀՀ Քիմիական զենքի կոնվենցիայի ազգային մարմնում ընդգրկված գերատեսչությունների` Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, Գիտությունների ազգային ակադեմիայի և «Չտարածման հարցերի կենտրոն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համար Հայաստանի ԱԳՆ-ում տեղի ունեցավ Քիմիական զենքի կոնվենցիայի իրագործմանը նվիրված աշխատաժողովի նիստ: Աշխատաժողովը կազմակերպվել էր իմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր քարտուղարության հետ համատեղ: Նիստին զեկույցներով հանդես եկան Հաագայից ժամանած երեք պաշտոնատարները: Աշխատաժողովի բացման իր խոսքում ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանն ընդգծեց Կոնվենցիայի անվերապահ իրականացման կարևորությունը` իսպառ վերացնելու զանգվածային ոչնչացման զենքի տեսակներից մեկը: Նա նշեց, որ 1997թ. ի վեր, երբ ուժի մեջ մտավ ՔԶԿ-ն (ՀՀ-ն ստորագրել և վավերացրել է համապատասխանաբար 1993 և 1995թթ.) հայկական կողմը հանձնառու է եղել դրա դրույթների կատարմանը` պարբերաբար տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, իրականացնելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ և ստեղծելով վերահսկման միջգերատեսչական կառույց: Քիմիական զենքի արգելման կազմակերպության ներկայացուցիչներն աշխատաժողովի առաջին օրվա ընթացքում ներկայացրեցին զեկույցներ` նվիրված ՔԶԿ պատմությանը, Կոնվենցիայի իրականացման կարգավիճակին, նրա հիմնադրույթներին և նպատակներին: Աշխատանքները կշարունակվեն նաև սեպտեմբերի 23-ը, որի ընթացքում անդրադարձ կլինի հավաստագրման, միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերի խնդիրներին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը |