Անկախության 20-ամյակին նվիրված երեկոյան միջոցառումները հյուրերն ու կազմակերպիչները դեռ երկար կհիշեն![]() 23 սեպտեմբերի 2011 - 10:09 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառումները զարմացրել ու հիացրել են ինչպես երևանցիներին, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկներին։ «Աննման էր, աներևակայելի։ Ես շրջել եմ ողջ աշխարհում, բայց այսպիսի բան չեմ տեսել... մթնոլորտը, ամեն ինչը, չեմ կարող ինչ-որ բան առանձնացնել։ Անմոռանալի էր»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ավստրալիացի Աննան։ Համահայկական ոսկերչական ցուցահանդեսի շնորհիվ Եգիպտոսից մի քանի օրով պատմական հայրենիք եկած Ալին Քազանջյանին հիացրել էին ջրի ու լույսի խաղը, ինչպես նաև մարդկանց` միմյանց հանդեպ դրսևորած բարյացակամություն ու հանդուրժողականությունը։ Իսկ ֆրանսիացի Ժան Ֆիլիպն ու Թոնին, թեև հնարավորություն չէին ունեցել վայելելու Հանրապետության հրապարակում կազմակերպված շքեղ միջոցառումը, այն դեռ երկար կհիշեն. նրանք ապահովում էին միջոցառման ձայնը։ «25 տարի է, ինչ աշխատում եմ այս բնագավառում, և սա ամենադժվար դեպքն էր, որովհետև տարածքը հսկայական է։ Աշխատանքը շատ հետաքրքիր էր, բայց նաև չափազանց դժվար։ Սա մեր կատարած ամենամեծ ծրագրերից մեկն էր»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Ժան Ֆիլիպը։ Ձայնային ինժեներները խնդիրներ են ունեցել շենքերի հետ. պետք է ընտրեին ձայնի այնպիսի մակարդակ ու ուժգնություն, որ արձագանքը շատ չլիներ, սակայն լսվեր հրապարակի ցանկացած կետում. «Հավասարակշռությունն ու համաչափությունը գտնելն ու ապահովելը նման մեծ տարածքում իրոք շատ բարդ էր»։
![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |