ԵՄ էներգետիկ հանրության մասին համաձայնագիրը կներառի «Արևելյան գործընկերության» երկրները

ԵՄ էներգետիկ հանրության մասին համաձայնագիրը կներառի «Արևելյան գործընկերության» երկրները

PanARMENIAN.Net - «Խոսքից գործ. ԵՄ համագործակցությունը հարևանների հետ էներգետիկայի ոլորտում» հոդվածում էներգետիկայի հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Օտինգերը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել են, որ ԵՄ-ն մտադիր է էներգետիկ հանրության մասին համաձայնագրում ներառել նաև «Արևելյան գործընկերության» երկրները:

«ԵՄ-ն կախված է իր հարևաններից էներգետիկայի ոլորտում: Մենք հարևան երկրներից ներկրում ենք գազի շուրջ 60 տոկոսը: Որքան կմեծանա կախվածությունն արտահանումից, այնքան կարևոր կլինի մեր հարևանների դերը ԵՄ էներգամատակարարման հարցում»,- գրում են դիվանագետները:

Այդ պատճառով, նրանց խոսքով, որպես առաջին քայլ Եվրահանձնաժողովն առաջարկել է ռազմավարություն էներգետիկայի ոլորտում ԵՄ արտաքին կապերի համար: «Մեր ներքին միասնության բարելավման հետ մեկտեղ, ռազմավարության մեջ հիմնական առաջնահերթություն է համարվում ԵՄ արևելքում և հարավում երկարաժամկետ և կայուն գործընկերությունը»,- նշել են նրանք:

Միաժամանակ, հեղինակները նշել են, որ համագործակցությունը պետք է արտացոլի յուրաքանչյուր կոնկրետ գործընկերոջ իրողությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---