«Չենք լռելու». ԵՊՀ-ում կոռուպցիոն ռիսկերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով![]() 23 սեպտեմբերի 2011 - 11:34 AMT PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստին երեկ ահազանգ ստացվեց Երևանի պետական համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողներից` մայր բուհում առկա կոռումպացված քննական համակարգի մասին: Նախաձեռնությունից հայտնում են, որ երեկոյան «Չենք լռելու»-ի խորհրդի անդամները հանդիպել են ահազանգողների հետ, որոնք թվով տասներկուսն են: Նրանք խնդրել են նկարահանել ԵՊՀ-ում տիրող բարքերի մասին իրենց պատմությունները, տեսաֆիլմ պատրաստել և տեղադրել այն YouTube-ում: Մասնավորապես, ուսանողները հայտնել են, որ այսօր ավարտվում է քննական լուծարքային շրջանը, որի ընթացքում, նրանց խոսքերով, կոռուպցիոն ռիսկերն «աճում են երկրաչափական պրոգրեսիայով»: Ուսանողները ընդգծեցին հատկապես բանավոր քննությունների ժամանակ դրսևորվող ԵՊՀ մի շարք դասախոսների կամայականությունների փաստը: Երիտասարդները, որոնք, իրենց հավաստմամբ, «այդ կամայականությունների և դասախոսին կաշառք չտալու սկզբունքայնության պատճառով» հայտնվել են ԵՊՀ-ից հեռացման վտանգի տակ, նշել են, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք ռեկտորատի նիստում պետք է որոշվի` կթույլատրվի՞ իրենց քննություններ հանձնելու ևս մեկ փորձ ունենալ, թե` ոչ (ուսանողության շրջանում այդ տարբերակը կոչվում է «ռեկտորի գիծ»): Նրանց պահանջն է արդար բանավոր քննությունների անցկացման ապահովումը` հանձնաժողովների ներկայությամբ: «Չենք լռելու»-ի խորհրդի անդամների հորդորով ուսանողները որոշել են հետաձգել YouTube-ի օգնությանը դիմելու մտադրությունը` սպասելով ռեկտորատի այսօրվա որոշմանը և քննությունների անցկացման որակի հարցում փոփոխություններին: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը ապահովել մարդկանց գիտելիքների արդար գնահատման իրավունքը` նրանց ևս մեկ հնարավորություն ընձեռելով: Բանավոր քննությունների ընթացքում դասախոսական կամայականությունները մեծ ստվեր են գցում Բոլոնյան ողջ գործընթացին Հայաստանի մասնակցության վրա: «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հորդորում է կրթական համակարգում անարդարությունների բախված բոլոր անձանց դիմել chenqlrelu@gmail.com էլեկտրոնային հասցեով: Միաժամանակ, «Չենք լռելու»-ն հայտնում է, որ ձմեռային քննաշրջանին ընդառաջ դիմելու է ՀՀ կրթության և գիտության նախարարին` բուհական քննություններին ներկա լինելու թույլտվություն ստանալու խնդրանքով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |