Երևանի «Միկա» ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը հանդես կգան Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում

Երևանի «Միկա» ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը հանդես կգան Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում

PanARMENIAN.Net - Երևանի «Միկա» ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը 2011-ի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը կմասնակցեն Սլովենիայի Ռոգաշկա Սլատինա քաղաքում անցկացվելիք եվրոպական ակումբների առաջնությանը:

«Միկայի» տղամարդկանց թիմի կազմում հանդես կգան գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը:

«Միկայի» կանանց թիմում են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Ժու Չենը (Քաթար), Լիլիթ Մկրտչյանը, հաղորդում է armchess.an-ը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---