Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Էդվարդ Նալբանդյանը ղարաբաղյան կարգավորման հարցը քննարկել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպմանը շարունակվեցին քննարկումները արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Զրույցի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին անգամ ընդգծեց, որ բանակցություններում հնարավոր է առաջընթաց արձանագրել այն պարագայում, եթե Ադրբեջանը հետ վերցնի այն տասը փոփոխությունները, որոնք նա առաջ քաշեց Կազանում:

Անդրադարձ կատարվեց նաեւ 2010թ. հոկտեմբերի 27-ի Աստրախանի գագաթաժողովին շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածության իրագործմանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---