Գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներ անցկացնելու մասին նախագահի կոչն անպատասխան է մնացել![]() 23 սեպտեմբերի 2011 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շարունակում են չլուծված մնալ, քանի որ Հայաստանի նախագահի տարեսկզբի կոչը գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումներ անցկացնելու մասին անպատասխան է մնացել: «Դեռ տարեսկզբին Սերժ Սարգսյանը կոչ է արել բարեփոխումներ անցկացնել գյուղատնտեսության ոլորտում, բայց ոչինչ չի արվել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման ղեկավար Հրաչյա Բերբերյանը: Նրա խոսքով, այդպես էլ կյանքի չի կոչվել գաղափարախոսությունը` արտադրողին որպես գործընկեր ընկալելը, իսկ պետբյուջեով նախատեսված դրամական միջոցները գյուղացիներին աջակցելու համար մնացել են պաշտոնյաների գրպանում: Այնուամենայնիվ, Հրաչյա Բերբերյանը դրական է գնահատել սերմնաբուծության զարգացման կառավարական ծրագիրը, նշելով, որ երկիր ներկրված ռուսական ցորենի էլիտար սերմերից հետագա վերարտադրության համար պետք է ընտրել առավել բերքատու սերմերը Հայաստանի բնակլիմայական պայմանների առումով: Մասնագետի խոսքով, այդ սերմերը պետք է ենթարկվեն փորձաքննության, ինչը թույլ կտա բարձր մակարդակով կազմակերպել դրանց վերարտադրության գործընթացը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |