ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն աջակցել է Պաղեստինի անկախության ճանաչմանը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ռիչարդ Ֆալկն աջակցել է Պաղեստինի անկախության ճանաչմանը, գրում է Agence France-Presse-ը:

«44 տարի շարունակ պաղեստինցիները տառապում են Իսրայելի լծի տակ Արևմտյան ափին, Գազայում և Արևելյան Երուսաղեմում»,-հայտարարել է նա՝ հորդորելով Իսրայելին ականջալուր լինել միլիոնավոր մարդկանց կամքին:

«Պաղեստինի պետական կարգավիճակը ուղղակի խորհրդանիշ չէ: Այն հնարավորություն կտա Պաղեստինին ունենալ իրավունքներ և պարտավորություններ միջազգային իրավունքի շրջանակներում»,-ասել է Ֆալկը:

Մարտին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասն առաջին անգամ հայտարարեց, որ սեպտեմբերին կդիմի ՄԱԿ-ին՝ խնդրելով ճանաչել Պաղեստինի պետությունը 1967թ. սահմաններում:

2011թ. մայիսի 19-ին Օբաման հորդորեց Իսրայելին համաձայնվել վերադառնալ 1967թ. սահմաններին: Ի պատասխան Նեթանյահուն քննադատեց Պաղեստինի պետության հնարավոր ամրապնդումը «հրեաների միակ պետության հաշվին»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---