Սեպտեմբերի 24-ից Գորիսում մեկնարկելու է «Կինոաշուն-2011»-ը![]() 23 սեպտեմբերի 2011 - 13:03 AMT PanARMENIAN.Net - «Կինոաշուն-2011» ազգային կինոյի ամիս» ծրագիրը այս տարի մեկնարկելու է սեպտեմբերի 24-ին Գորիսի թատրոնի դահլիճում և ավարտվելու է հոկտեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում Երևանում: Այն անցկացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և նվիրվելու է ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին: Ծրագրի կազմակերպիչն է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Մեկ ամսվա ընթացքում Երևանում և բոլոր մարզերում ցուցադրվելու են խաղարկային, վավերագրական, անիմացիոն և այլ ֆիլմեր: Բացման ֆիլմը լինելու է Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը»: Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս տարի ընդլայնվել են ծրագրերը և աշխարհագրությունը: Բացի մարզկենտրոններից, ֆիլմեր են ցուցադրվելու նաև փոքր քաղաքներում և գյուղերում: Այս տարվա ծրագրում շեշտը դրված է վերջին 20 տարիների ընթացքում ստեղծված ֆիլմերի վրա, սակայն չի մոռացվելու հին հայկական կինոն: Հաշվի են առնվել նաև դիտողների ցանկությունը: Գևորգյանի խոսքով ծրագրի նպատակներից մեկն էլ մարզերում կինոդահլիճների և սրահների ցանցի ստեղծումն է: Երևանում կինոցուցադրությունները կայանալու են բոլոր համայնքներում: Երևանյան ցուցադրությունները կայանալու են «Մոսկվա», «Նաիրի» կինոթատրոններում, «Նարեկացի» արվեստի միությունում, Սիրահարների այգում, Գաֆեսճեան արվեստի կենտրոնի քանդակների պուրակում և այլուր: Բոլոր ցուցադրությունները լինելու են անվճար: Բացի ֆիլմերի ցուցադրություններից, ծրագրի շրջանակներում կայանալու են 3 գրքերի շնորհանդեսներ, որոնցից մեկը վերաբերելու է հայ կինոգործիչներին, մյուս երկուսը` Ռոբերտ Սահակյանցին և Դմիտրի Կեսայանցին, ինչպես նաև նշվելու են Դմիտրի Կեսայանցի 80-ամյա և Հովիկ Հախվերդյանի 75ամյա հոբելյանները: Ծրագիրն իրականացնելու համար գլխավոր հովանավոր Ռուսաստանի հայերի միությունը տրամադրել է 25.000 դոլար, իսկ 3 մլն դրամ էլ հավանաբար հատկացնելու է ՀՀ մշակույթի նախարարը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |