Հալեպահայ միությունների երգի-պարի համույթները ոսկե մեդալներ են ստացել ՀՀ մշակույթի նախարարությունից

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Հալեպում Հայաստանի Գլխավոր հյուպատոսությունը «Կրթասիրաց» մշակույթի միության դահլիճում կազմակերպել էր հանդիսավոր երեկո` նվիրված Հայաստանի Հանրապետության 20-ամյա տարեդարձին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը, որից հետո ՀՀ մշակույթի նախարարության կողմից շնորհված ոսկե մեդալներ եւ պատվոգրեր հանձնեց հալեպահայ միությունների երգի-պարի համույթներին, թատերախմբերին եւ անհատ ստեղծագործողներին:

Հանդիսավոր մասին հաջորդեց տեղի միությունների կողմից կազմակերպված համերգը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---