Դավիթ Ջամալյան. Հայաստանը չպետք է բացառի Ադրբեջանին նախահարձակ հարված հասնցնելու հնարավորությունը![]() 23 սեպտեմբերի 2011 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չպետք է բացառի Ադրբեջանին նախահարձակ հարված հասնցնելու հնարավորությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ նշելով, որ դա իր անձնական կարծիքն է: «Մեր բնակչության անվտանգությունից զատ, ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի սահմանամերձ շրջաններում, առավել մեծ արժեք չկա», ասել է նա: Ջամալյանը հավելել է, որ եթե սպառնալիքի տակ հայտնվի սեփական երկրի բնակչությանը, ոչ մի ռազմաքաղաքական իշխանություն չի ղեկավարվի մարդասիրական սզկբունքներով: «Պատերազմը հումանիզմից հեռու ոլորտ է»,-ասել է նա: Փորձագետը նաև նշել է, որ Ադրբեջանի անմիջական ագրեսիայի դեպքում, Հայաստանն ակտիվ պաշտպանության ու նախահարձակ հարվածի իրավունք ունի՝ առկա բոլոր ռազմական ռեսուրսներով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |