ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 51-րդ նիստին

ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի 51-րդ նիստին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր մասնակցեց Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ տնտեսական խորհրդի 51-րդ նիստի աշխատանքներին:

Լիագումար նիստի օրակարգում ընդգրկված են մոտ երկու տասնյակ հարցեր: Խորհրդի անդամներին ներկայացվեց Մինչև 2020թ. ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության առաջին փուլի (2009-2011թթ.) իրականացման միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:

Քննարկվեցին «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» պայմանագրի, Մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից-պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրի, ԱՊՀ մասնակից-երկրների հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման և զարգացման համար հատկացումների մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշման նախագծերը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին ու ուղղություններին վերաբերող մի շարք այլ հարցեր, հաղորդում է ՏԿՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---