Կրինա Ռոդիք Պրունարիու. Ռումինիան կսատարի միջազգային նորմերի հիման վրա ղարաբաղյան կարգավորման ցանկացած լուծման![]() ![]() PanARMENIAN.Net - Ռումինիան կսատարի միջազգային նորմերի հիման վրա ղարաբաղյան հակամարտության կողմերի կարգավորման ցանկացած լուծման և դրսից լուծումներ չի ընդունում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն: «Միայն կողմերի ընդունած հանգուցալուծումը կարող է երկարատև խաղաղություն ապահովել և նպաստել այդ երկրների զարգացմանը: Հակամարտությունները տարբեր են լինում, տարբեր են նաև դրանց լուծումները, սակայն, դրանք երբեք չպետք է դուրս գան միջազգային իրավունքի շրջանակներից»,-ասել է նա: Ընդ որում, դեսպանը նշել է, որ Ռումինիան լիովին սատարում է ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը և գտնում է, որ նրա միջնորդական ռեսուրսները սպառված չեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |