Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում առաջիկա ԱԺ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել![]() ![]() PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը սեպտեմբերի 23-ին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ իր տեղը Ազգային ժողովում չէ և առաջիկա ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրի: «Ես մեծ հաճույքով հիմա էլ կհրաժարվեի իմ պաշտոնից, բայց մի քանի ամիս է մնացել ընտրություններին և, կարծում եմ, լրացուցիչ ծախս կլինի երկրի համար արտահերթ ընտրություններ անելը»,- ասեց Հայրապետյանը: Նա խոստովանեց, որ որոշ ժամանակով հնարավոր է նաև դուրս գա ՀՀԿ-ից ու միայն զբաղվի իր սիրած գործով` ֆուտբոլով: «Ես երբեք իմ կուսակցությունից չեմ հրաժարվի, և, երբ մեր հանրապետության նախագահը հավաքականի հաղթանակներից հետո առաջինը զանգահարեց ինձ և ասաց, որ տղաները հերոսներ են, դա ինձ համար ամենամեծ պարգևն էր»,- ընդգծեց ՀՖՖ նախագահը: Հայրապետյանը հավելեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչը 3 անգամ հանդիպել է իր հետ և առաջարկել միանալ ընդդիմությանը, սակայն բացասական պատասխան է ստացել: Իսկ վերջին անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ անձամբ Հայրապետյանը հանդիպել է 2007-ի օգոստոսին: Այն հարցին, թե ինչ կանի, եթե Տեր-Պետրոսյանը վերադառնա իշխանության գլուխ, Հայրապետյանը պատասխանեց. «Ներողություն կխնդրեմ բոլոր ֆուտբոլասերներից և կհեռանամ ինչպես ֆուտբոլից, այնպես էլ` հանրապետությունից»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |