Հայաստանին հաջողվում է պահպանել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ ավելի սակավ միջոցներով![]() 23 սեպտեմբերի 2011 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար պարտադիր չէ նույնպիսի ու նույն քանակության զենք գնել, ինչ Ադրբեջանը, որի բանակի առջև հարձակողական խնդիրներ են ծառացած: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Երկրի ռեսուրսները սահմանափակ են և մենք բնականաբար չենք կարող թույլ տալ մեզ գնել այն ամենն, ինչ կցանկանայինք, ցանկացած քանակով»,-նշել է նա: Ըստ նրա, Ադրբեջանի հետ ռազմական հավասարակշռության պահպանման գործում Հայաստանը որդեգրել է ասիմետրիկ պատասխանի ռազմավարությունը: Ջամալյանն այդ առնչությամբ նշել է, որ Հայաստանի խնդիրն է այժմ չեզոքացնել հակառակորդի ուժեղ կողմերն ավելի սահմանափակ միջոցոներով: Որպես հաջողված օրինակ Ջամալյանը նշել է հայկական ՀՕՊ, որի շնորհիվ չեզոքացված է Ադրբեջանի առավելությունը ավիացիայի ոլորտում: «Ադրբեջանական ավիացիան այսօր փաստորեն զրկվել է գործելու հնարավորությունից…Ավիացիայի կիրառումը Արցախի մարտական գործողությունների թատերաբեմում խիստ սահմանափակ է զենիթահրթիռային համալիրների առկայության պատճառով»,-հայտարարել է նա: Փորձագետը հավելել է նաև, որ, անշուշտ, ապագայում, երբ հնարավորությունները կավելանան, ցանկալի կլինի հզորացնել նաև ՌՕՈւ-ն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |