ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ Ո՞ՂՋ ԵՎ ԱՌՈ՞ՂՋ Է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ողջ եւ առողջ է եւ այսօր պետք է դուրս գրվի Քլիվլենդի հինադանոցից, որտեղ, բժիշկների պահանջով, նա անցնում է բուժման կուրս: Ինչպես հայտնի է դարձել «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալությանը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի առողջապահության նախարար Ալի Ինսանովը` հերքելով ադրբեջանական եւ արտասահմանյան լրատվամիջոցներում տարածված լուրերը` Հեյդար Ալիեւի մահվան վերաբերյալ:

«Հետազոտությունը ցույց է տվել, որ Ադրբեջանի նախագահը բացարձակապես առողջ է, եւ սրտի աշխատանքի խախտումներ չեն նկատվել: Անցել է նաեւ «Հազարամյակի գագաթաժողովի» ընթացքում ձեռք բերված մրսածությունը», - ասել է նախարարը: Ինսանովի խոսքերով, այս շաբաթ Հեյդար Ալիեւը կվերադառնա Բաքու:

Այնուհանդերձ ադրբեջանական ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ Հեյդար Ալիեւը ողջ է, սակայն առողջապես շատ թույլ: Միաժամանակ հիվանդանոցի ներկայացուցիչները հրաժարվում են խոսել Ադրբեջանի նախագահի առողջական վիճակի մասին, քանի որ դա մասնավոր տեղեկություն է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---