Ահմադինեժադ. Իրանը պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, սակայն, ըմբռնում չի տեսնում նրա կողմից23 սեպտեմբերի 2011 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մեղադրել է ԱՄՆ-ին երկու երկրների միջև թշնամանք բորբոքելու մեջ: Այդ մասին Ահմադինեժադը հայտարարել է Associated Press-ին տված հարցազրույցում: Ըստ նրա, Իրանը պատրաստ է համագործակցել Արևմուտքի հետ, սակայն, ըմբռնում չի տեսնում նրա կողմից: «Մենք շատ էինք ցանկանում բարելավել իրավիճակը, ես անձնական հաղորդագրություններ եմ ուղարկել նախագահ Օբամային, սակայն, այդպես էլ պատասխան չեմ ստացել»,-ասել է Ահմադինեժադը: Նա նշել է, որ Օբամայի վարչակազմը դեռ հնարավորություն ունի շտկելու իրավիճակը և «դեռևս ամեն ինչ կորած չէ», նշել է Իրանի նախագահը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը կարող էին արդյունավետ աշխատել հատուկ ծառայությունների մակարդակով, ինչպես նաև վերադառնալ Թեհրանի միջուկային խնդրի դիվանագիտական կարգավորմանը: «Բոլորն են հասկանում, որ միջուկային հարցը միտումնավոր կերպով տեղափոխվեց բացառապես քաղաքական հարթություն»,-ասել է Իրանի նախագահը: Ահմադինեժադը նաև լավատեսորեն է գնահատել Բարաք Օբամայի հեռանկարները առաջիկա նախագահական ընտրություններում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |