Հայաստանում Գերմանիայի դեսպանին «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալ է հանձնվել![]() 23 սեպտեմբերի 2011 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին` ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդ, գնդապետ Բռունո Պաուլուսի պաշտոնավարման ավարտի և ռազմական կցորդի պաշտոնում գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսի նշանակման կապակցությամբ: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Բռունո Պաուլուսին իր պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական հարաբերություններում ունեցած մեծ ավանդի համար` նրան պարգևատրելով «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով: Միաժամանակ շնորհավորելով գնդապետ Յոախիմ Յոզեֆ Վիլհելմ Բռունսին ՀՀ-ում ԳԴՀ ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-գերմանական ռազմական համագործակցությունն առավել կընդլայնվի և կամրապնդվի: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ հայ-գերմանական ռազմական համագործակցությունը տարեցտարի զարգանում է` ընդգրկելով նոր ոլորտներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |