Օլեգ Եսայան. Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարական առաջընթաց և միջազգային ինտեգրում![]() 23 սեպտեմբերի 2011 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն: Միջոցառմանը ներկա էին ՌԴ նախագահի աշխատակազմի, կառավարության, արտաքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք, ՌԴ Պետական Դումայի անդամներ, Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ: Հանդիսությանը մասնակցել են նաև ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, տարածաշրջանային և միջազգային կառույցների, ռուսաստանյան և հայաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտության ու մշակույթի հայտնի գործիչներ, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի անդամներ: ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր ողջույնի խոսքում նշել է. «Ուղիղ 20 տարի առաջ հռչակած անկախությունը հայ ժողովրդի բազմամյա երազանքի քաղաքական դրսևորումն է և այն պատմական կամրջի հիմնասյունը, որը կապում է հայ ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Չնայած գոյություն ունեցող օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտների, այսօր Հայաստանը վստահաբար առաջ է շարժվում իր ընտրած ուղիով՝ արձանագրելով նշանակալի հաջողություններ բոլոր բնագավառներում: Հայաստանը այն պետությունն է, որը դրսևորում է արտահայտված ձգտում դեպի ժողովրդավարական առաջընթաց և միջազգային ինտեգրում»: Երեկոյին ելույթով հանդես է եկել նաև ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ով իր խոսքում անդրադարձել է ռուս-հայկական հարաբերությունների առանցքային հարցերին և կարևորել երկու ժողովուրդների միջև դարերի ընթացքում ամրապնդված վստահությունն ու բարեկամությունը: Տոնական երեկոն ուղեկցվել է հայկական պարային համույթների ելույթներով և Ռուսաստանում գործող անվանի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |