Հնագետ Հուրիկ Սուրուզյանն ու քանդակագործ Սարգիս Թոսունյանը պարգևատրվել են մշակույթի նախարարության մեդալներով![]() 23 սեպտեմբերի 2011 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Անկախության 20-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին Կահիրեում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն: Միջոցառմանը հրավիրվածների թվում էին Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարը, արտաքին գործերի, մշակույթի, կրթության փոխնախարարները, Կահիրեում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և այլ պաշտոնատար անձինք: ՀՀ Անկախության տոնը շնարհավորելու էին եկել նաև Եգիպտոսի Հայոց առաքելական և կաթողիկե համայնքների հոգևոր առաջնորդները, Կահիրեի և Ալքեսանդրիայի թեմական և քաղաքական ժողովների ղեկավարները, հայ համայնքի անդամներ: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը: Հայաստանի դեսպանը խոսել է անկախության` որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի և երազաքների իրականացման մասին, անդրադարձել է անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի ձեռքբերումներին ու հաջողություներին, առկա մարտահրավերներին, ինչպես նաև հայ-եգիպտական համագործակցության խնդիրներին՝ կարևորելով հայ համայնքի դերակատարությունը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների սերտացման գործում: Ընդունելության ընթացքում ճարտարապետ Նաիրի Համբիկյանին, հնագետ Հուրիկ Սուրուզյանին և քանդակագործ Սարգիս Թոսունյանին հանձնվեցին ՀՀ Մշակույթի նախարարի պատվոգրերը՝ հայ մշակույթի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած նշանակալից ավանդի համար: Նախօրեին` սեպտեմբերի 21-ին, Կահիրեում ՀՀ դեսպանություն էր այցելել ԵԱՀ Զինված Ուժերի Գերագույն Խորհրդի ղեկավար, մարշալ Մուհամեդ Հուսեյն Տանտավիի անձնական ներկայացուցիչ Քարիմ Էլ-Դիվանին, ով Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ ՀՀ դեսպան Մելքոնյանին էր փոխանցել այդ երկրի ղեկավարի ջերմագին շնորհավորանքները և բարեմաղթանքները` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին: Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն էին արտահայտել հայ-եգիպտական ջերմ հարաբերությունների ներկա մակարդակի առնչությամբ` նշելով, որ դրանց հիմքում ընկած են երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու փոխադարձ հարգանքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |