Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում հավաքվել էին բարձրաստիճան հյուրեր՝ նշելու ՀՀ անկախության տարեդարձը![]() 23 սեպտեմբերի 2011 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Հունաստանում անցկացվող միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 21-ին Աթենքի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում տեղի ունեցավ հոբելյանական ընդունելություն: Ընդունելությանը ներկա էին Հունաստանի խորհրդարանի և կառավարության ղեկավարներ և անդամներ, Աթենքում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ և դիվանագետներ, միջազգային, մշակութային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, գործարարներ, լրագրողներ, ինչպես նաև հունահայ համայնքային կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ: Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության պետական օրհներգերը, որի ժամանակ պատվի էին առել Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտները: Ապա ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով ամփոփ ներկայացրեց անցած 20 տարիներին Հայաստանի ձեռքբերումներն ու հաջողությունները` շեշտելով դրանց ամրապնդման կարևորությունը և Հայաստանի էլ ավելի հզորացման հրամայականը, անդրադառնալով նաև հայ-հունական հարաբերություններին և հունահայ համայնքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |