ԱՄՆ-ը և Թուրքիան գլխավորել են առաջին հակաահաբեկչական համաժողովը Նյու Յորքում![]() 23 սեպտեմբերի 2011 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Գլոբալ հակաահաբեկչական համաժողովի առաջին նիստը Նյու Յորքում գլխավորել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմետ Դավութօղլուն և ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Համաժողովի առաջին նիստում ցուցադրվել է աշխարհը ցնցած ահաբեկչական ակտերի մասին պատմող տեսաշարք: Իսկ Հիլարի Քլինթոնը, թվարկելով ահաբեկչական կազմակերպությունները, նշել է նաև Քրդական բանվորական կուսակցությունը (PKK): Գլոբալ հակաահաբեկչական համաժողովը ձևավորվել է վերջերս` Թուրքիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ: Համաժողովի կազմի մեջ մտնում են 30 պետություններ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |