Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Երևանում մեկնարկել է, այն բացել է Նիկոլ Փաշինյանը![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում քսան րոպե ուշացմամբ մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որը բացել է ընդդիմադիր, «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա հավաքվածներին հիշեցրել է, որ ուղիղ 20 տարի առաջ «սեպտեմբերի 23-ին Արամ Մանուկյանը ՀՀ Գերագույն խորհուրդի անունից Հայաստանն անկախ հռչակեց»: Իր խոսքում Փաշինյանը կտրուկ քննադատության է ենթարկել իշխող վարչակարգին` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, և հայտնել, որ նրանք «ժողովրդի դատի առաջ են կանգնելու»: Նա հավելել է, որ ՀԱԿ-ը մինչև վերջ պայքարելու է օլիգարխիկ վարչակարգի դեմ, և իրենց վճռականությունն անվարան է: Փաշինյանից հետո խոսքով հանդես է եկել 2008թ. մարտի 1-ին զոհվածներից մեկի` Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը: Նա անդրադարձել է մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին և մեղադրել իշխանություններին` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ իրադարձությունների մեղավորներին գտնելու և պատժելու ցանկության բացակայության մեջ: Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելել է. «Ես հասկանում եմ մարտի 1-ի էջը փակելու` որոշ մարդկանց ցանկությունը, չէ՞ որ այդ էջն ինքը նրանց կփակի քրեակատարողական հիմնարկներում»: Այս համատեքստում նա նշել է, որ դա վերաբերում է իշխանության գլուխներին` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |