Արցախում անցկացվել է Ֆիզկուլտուրնիկի օր23 սեպտեմբերի 2011 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին մասնակցել է մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցած Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Իր խոսքում նախագահը շնորհավորել է հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի աշխատակիցներին և կարևորել ոլորտի նշանակությունը Արցախի համար: Երկրի ղեկավարը պատվավոր կոչումներ է շնորհել բնագավառի մի խումբ ներկայացուցիչների: Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |