Արամ Սարգսյան. Իշխանությունները մերժել են ՀԱԿ-ի մեկնած ձեռքը

Արամ Սարգսյան. Իշխանությունները մերժել են ՀԱԿ-ի մեկնած ձեռքը

PanARMENIAN.Net - «Մեր մեկնած ձեռքը մերժվեց իշխանությունների կողմից: «Բայց մենք «աբիժնիկ» չենք, «աբիժնիկը» մեր իշխանություններն են»,- Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտնել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա ժողովրդին կոչ է արել ցույց տալ իրենց վերաբերմունքն իշխանությունների հանդեպ: Սարգսյանը հավելել է նաև, որ ճիշտ գործընթաց է սկսվել ժողովրդի հաղթանակին հասնելու համար, և այդ գործընթացը սկսվել է դեռևս նախորդ հանրահավաքի ժամանակ:

Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իր հերթին հայտնել է, որ այս իշխանություններն իրենց կառավարման սկզբից ի վեր նվաստացրել են ժողովրդի արժանապատվությունը:

9  23.09.11 - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---