Բաքվում կրկին պնդում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խանգարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը

Բաքվում կրկին պնդում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը խանգարում է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի հակամարատության խաղաղ կարգավորմանը: Այս մասին Ադրբեջանի Քաղաքացիական հասարակության զարգացման ասոցիացիայի կողմից երկրի անկախության վերականգնման 20-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտնել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների հետ աշխատանքի գծով պետհանձնաժողովի նախագահ Ալի Գասանովը:

Ինչպես հաղորդում է SalamNews-ը, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պետք է Ռուսաստանի հետ բանակցություններ վարեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---