Կոնգրեսն ավելի հաճախակի և բազմամարդ միտինգային քաղաքականություն է սկսում 23 սեպտեմբերի 2011 - 21:07 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ-ը իշխանությունների դեմ պայքարի նոր փուլ է սկսում: Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտնել է Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով` ՀԱԿ-ը փորձում էր քաղաքական ճգնաժամը լուծել քաղաքակիրթ մեթոդներով, սակայն, ինչպես նշել են ամերիկյան դիվանագետներն իրենց հեռագրերում, որոնք հրապարակվել են WikiLeaks-ի կողմից, «Սերժ Սարգսյանը երբեք որևէ զիջում չի կատարի առանց ճնշման»: Տեր-Պետրոսյանը հայտնել է նաև, որ եթե Սերժ Սարգսյանն ու նրա վարչակարգը միայն ճնշման լեզուն են հասկանում, ապա Կոնգրեսն ավելի հաճախակի և բազմամարդ միտինգային քաղաքականություն է սկսում և իշխանություններին նոր պահանջներ առաջադրում: ՀԱԿ-ի առաջին պահանջն է մինչև տարվա վերջ երկրում անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, երկրորդը` ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարել ՀԱԿ-ի առաջարկած զգալի փոփոխությունները: Կոնգրեսի երրորդ պահանջը մոտակա երեք ամսում 2008թ. մարտի մեկի դեպքերի բացահայտումն ու մեղավորների պատժումն է, չորրորդը` ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելը և ՀԱԿ-ի բոլոր յոթ ակտիվիստների քրեական գործերի վարույթների դադարեցումը: Կոնգրեսը պահանջում է նաև վերացնել փողոցային առևտրի վրա դրված արգելքն ու դադարեցնել կրպակների ապամոնտաժումը: ՀԱԿ-ի յոթերորդ պահանջն է դադարեցնել Երևանի քաղաքաշինական դեմքի այլանդակումը և մայրաքաղաքում բարձրահարկերի շինարարությունը: Հայ ազգային կոնգրեսը իշխանություններից պահանջում է նաև արգելել պաշտոնյաներին դատական հայցերով հետապնդել ԶԼՄ-ներին: Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ թեև ամենագլխավորը առաջին երկու կետերն են, «մենք մաքսիմալիստներ չենք և պատրաստ ենք իշխանությունների խելամիտ փոխզիջումային առաջարկներին»: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա |