ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ 1915թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԱՄԲՈՂՋ ԱՐԵՎՄՈԻՏՔԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»25 սեպտեմբերի 2000 - 21:58 AMT PanARMENIAN.Net - «1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձեւը օգտագործվում է որպես քաղաքական նյութ` նոյեմբերին կայանալիք նախագահական եւ Կոնգրեսի ընտրություններին ԱՄՆ-ում բնակվող հայերի ձայները ստանալու համար»:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Հիքմետ Սամի Թուրքը Ստամբուլում կայացած մամլո-ասուլիսին: «Օրենսդրական մարմինները չեն կարող պատմական իրադարձություններին վերաբերող որոշումներ ընդունել: Այդ բանաձեւում տեղ գտած հայտարարությունները կանխակալ են եւ սուբյեկտիվ: Պատմաբանները չեն աջակցում այդ պահանջներին: Այդ իսկ պատճառով, Թուրքիան պետք է բացի իր արխիվները պատմաբանների առջեւ` դրանք ուսումնասիրելու համար», - ասել է նախարարը: Սամի Թուրքը նաեւ հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը ընդունի բանաձեւը, Հայաստանը կպահանջի 1,5 միլլիոն սպանված հայերի դիմաց կոնտրիբուցիա եւ 2500 տարի ընթացքում հայերին պատկանող հողերի վերադարձում: Սակայն, նախարարի խոսքերով, Թուրքիան չի բավարարի այդ պահանջներից ոչ մեկը: «Քանի դեռ այս հարցի վերաբերյալ գոյություն ունի նման մոտեցում, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ չի կարող լինել բարիդրացիական հարաբերություններ: Եթե ԱՄՆ ճանաչի ցեղասպանությունը, դա կվնասի Թուրքիայի եւ Ամերիկայի հարաբերություններին: Բանաձեւը կվնասի նաեւ Թուրքիայի հարաբերություններին ՆԱՏՕ-ի եւ ամբողջ Արեւմուտքի հետ: Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ը ճիշտ որոշում կկայացնի: Հակառակ դեպքում, Թուրքիան կձեռնարկի համապատասխան միջոցներ»,- հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |