Իրանի նախագահն առաջարկում է Հայաստանին ու Ադրբեջանին վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը24 սեպտեմբերի 2011 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն առաջարկում է Հայաստանին ու Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այդ մասին Ահմադինեժադը հայտարարել է միջազգային ԶԼՄ-ների հետ մամլո ասուլիսում՝ Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 66-րդ նստաշրջանի ժամանակ: Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը լավ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և վերջնականապես լուծեն ղարաբաղյան հարցը: Եթե այդ պայմանը պահպանվի, ոչ մի չլուծված խնդիր չի մնա»,-հայտարարել է նա: Ահմադինեժադը նաև պատասխանել է հայ թղթակցի հարցին Իրանում բնակվող հայերի կարգավիճակի մասին: Ինչպես ասել է Ահմադինեժադը, Իրանում բնակվում են տարբեր ազգությունների մարդիկ, նրանք բոլորը հավասար իրավունքներ ունեն: Ըստ նրա, հայ համայնքը բացառություն չէ: «Չնայած, որ այն փոքրաթիվ է, հայ համայնքը նույնպես ներկայացված է խորհրդարանում»,-ասել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |