Հայաստանի անկախության 20-ամյակն Ադրբեջանը նշել է Արցախի դիրքերի առավել ակտիվ գնդակոծությամբ24 սեպտեմբերի 2011 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ, որն ինտենսիվորեն շարունակվել է նաև անցած շաբաթվա ընթացքում: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների միայն սեպտեմբեր ամսվա անցած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները “АК”, “СВД”, “Սև նետ”, “Իստիգլալ”, “ ПК”, “ ДШК” և այլ տեսակի փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 6000 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով շուրջ 900 անգամ: Հատկանշական է, որ նշված խախտումների մոտ 35 տոկոսը արձանագրվել է անցած շաբաթվա ընթացքում: ՈՒշագրավ է նաև այն փաստը, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած նախահարձակ գործողությունների այդօրինակ ակտիվությունը առավել շարունակական բնույթ է կրել ԼՂՀ-ում և ՀՀ-ում անկախության տոներին նվիրված միջոցառումների նախաշեմերին, ինչը բնականաբար նպատակաուղղված է եղել որևէ կերպ ազդել տոնակատարությունների ընթացքի և, իհարկե, հայ հասարակության տրամադրության վրա: Ելնելով ստեղծված իրավիճակից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր, այլև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հասցրել արժանի հարված: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Կիրանց-Աճարկուտ ճանապարհը հիմնանորոգվում է Այլ մանրամասներ հայտնի չեն Team Solutions-ը ներկայացրել է «Զանգեզոր» ծրագիրը 4Future Banking միջազգային համաժողովին Team Solutions-ը հանդիսանում է Թիմ ընկերությունների խմբի մաս |