Սերգեյ Մինասյան. Ռուսաստանը փաստորեն ճանաչել է ընտրությունների օրինականությունը Ղարաբաղում![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանը փաստորեն ճանաչել է ընտրությունների օրինականությունը Ղարաբաղում, ինչը շատ կարևոր է Արցախում իշխանությունների ձևավորման տեսակետից: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել փորձագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մինասյանը: «Ամենակարևորն այն է, որ գործընթացը շարժվեց մեռյալ կետից»,-ասել է Մինասյանը: Ըստ նրա, դա շատ կարևոր է, որ նման կարգի երկիրը այդպիսի քայլ է կատարել: «ԱԳՆ հայտարարությունը պարունակում է ձևակերպումներ, որոնք կարելի է գնահատել, որպես ընտրությունների լեգիտիմության ճանաչում: Շատ կարևոր է, որ ՄԱԿ ԱԽ անդամ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիրը նման քայլ է կատարում»,-ասել է նա: Անդրադառնալով վրացական իշխանությունների հակասական հայտարարություններին Արցախի ընտրությունների վերաբերյալ՝ Մինասյանն ընդգծել է, որ պատճառը «Աբխազիայում և Հարավային Օսեթիայում նմանատիպ իրավիճկից խուսափելու» մղումն է: «ՌԴ ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ Լեռնային Ղարաբաղում կայացած ընտրություններն ուղղված են բնակչության համար բնականոն պայմանների ստեղծմանը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, ինչպես և մյուս երկրները, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, որպես անկախ պետություն»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ պարզաբանելով ավելի վաղ արված ԱԳՆ հայտարարությունը: ![]() ![]() Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |