Մելքոնյան. Հայ-թուրքական արձանագրությունների վերադարձը թուրքական խորհրդարանի օրակարգ զուտ ավանդական քայլ է24 սեպտեմբերի 2011 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունների վերադարձը Թուրքիայի խորհրդարանի օրակարգ զուտ ավանդական քայլ է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, ավանդույթի համաձայն, Թուրքիայի նոր խորհրդարանը միշտ օրակարգ է վերադարձնում այն փաստաթղթերը, որոնք չեն քննարկվել հին խորհրդարանում: «Արձանագրությունների հետ միասին խորհրդարանի օրակարգում ընդգրկվել են նաև այլ փաստաթղթեր»,- ասել է նա` հավելելով, որ դրանում ոչ մի առանձնահատուկ բան չկա: Նրա խոսքով, Արձանագրությունների վերադարձը թուրքական խորհրդարանի օրակարգ չի նշանակում, որ հայ-թուրքական հարաբերությունները մոտ ապագայում զգալիորեն կփոխվեն կամ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց կլինի: «Թուրքիան կշարունակի իր զինանոցում պահել Հայ-թուրքական արձանագրությունները և անհրաժեշտության դեպքում նոր խթան կհաղորդի այդ գործընթացին»,- ասել է նա: Հայ փորձագետը նշել է նաև, որ Արձանագրությունները խորհրդարան վերադարձնելով, Թուրքիան փորձում է նաև ապացուցել միջազգային հանրությանն ու Հայաստանին, որ ինքը վճռական է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Թուրքիայի Նախարարների խորհուրդը խորհրդարանի օրակարգ է վերադարձրել Հայ-թուրքական արձանագրությունները, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, այն օրինագծերը, որոնք չեն հաստատվել կոնկրետ օրենսդրական փուլի ընթացքում, չեղյալ են հայտարարվում: Դրա արդյունքում Հայ-թուրքական արձանագրությունները դուրս էին մնացել խորհրդարանի նոր համագումարի օրակարգից: Սակայն օրենսդրության մեջ կա ևս մեկ կետ, որի համաձայն, կառավարությունը կամ պատգամավորները կարող են վերականգնել փաստաթղթերն օրակարգում: Օգոստոսի 22-ին Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից |